Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սահմանադրության հարցը օրակարգային չէ, քանզի կան առաջնահերթ մարտահրավերներ

Սահմանադրության հարցը օրակարգային չէ, քանզի կան առաջնահերթ մարտահրավերներ
30.01.2024 | 08:26

Բոլոր նրանք, ովքեր անտեսելով քաղաքակիրթ բանավեճի տարրական կանոնները, չունենալով համարժեք պատրաստվածություն, Սահմանադրության առանձին հիմնադրույթներ, հատկապես՝ «ՀՀ անկախության մասին» Հռչակագիրը, ընկալում են իբրև կենացի խոսույթ, առնվազն նվազագույն պատկերացում չունեն միջազգային իրավական փաստաթղթերի շարադրանքի մշակույթի մասին: Այդ մարդիկ իրենց խնդրահարույց ու հիմնազուրկ դիրքորոշումները փորձում են համոզիչ դարձնել սեփական Երկրի Հիմնական օրենքը պարզապես ծաղրի ենթարկելով, ընդ որում՝ այնպիսի որակների համար, որոնք բնորոշ են ոչ միայն բարձրակարգ միջազգային իրավական փաստաթղթերին, այլև իրենց միանշանակ համակրանքին արժանացած երկրների սահմանադրություններին (նեղություն կրեք, կարդացեք և կհամոզվեք):

Իհարկե, ոմանց համար դժվար, գրեթե անհնարին է ընկալել ու հաշտվել այնպիսի արտահայտությունների հետ, ինչպիսիք են՝ «Ազգային Եկեղեցին», «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները», «ազատասեր նախնիների սուրբ պատգամը» և այլն, սակայն դրանք այնպիսի համազգային արժեքներ են, որոնց հավատարիմ մնալը Երկիրը հզորացնելու անփոխարինելի գրավականն է: Վերջապես, հասկացեք, Սահմանադրությունը դասական իմաստով սոսկ իրավական ակտ չէ, այն իրավաքաղաքական փաստաթուղթ է:

«Ազգային Եկեղեցու» ինստիտուտն իբրև խտրականության արգելքի սկզբունքից շեղում համարողներին խորհուրդ կտայի ծանոթանալ ԵՄ անդամ այն երկրների (Դանիա, Նորվեգիա, Իսպանիա, Հունաստան և այլն) սահմանադրությունների հետ, որոնք անգամ ամրագրել են «պետական կրոնի» ինստիտուտը, ընդ որում՝ առանձին պետություններում պարտադիր է համարվում ոչ թե Եկեղեցու պատմությունը, այլ անմիջապես կրոնական կրթությունը:

Հ.Գ. Սահմանադրության հարցը օրակարգային չէ, քանզի կան առաջնահերթ մարտահրավերներ, ուղղակի անհնար է անվրդով հետևել այս կարգի «համոզիչ քարոզի»:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6504

Մեկնաբանություններ